ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Լապշինի գործով քննությունն ավարտվել է

Լապշինի գործով քննությունն ավարտվել է
26.05.2017 | 19:51

Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի քրեական գործով քննությունն ավարտվել է՝ հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չեռնինը: «Այո, քննությունն ավարտվել է: Տոներից հետո (մայիսի 28-29-ին նշվող Ադրբեջանի Հանրապետության օրը) գործի նյութերը կտրամադրվեն Լապշինին և ինձ՝ դրանց ծանոթանալու համար, իսկ այնուհետ կուղարկվեն դատարան»,- ասել է փաստաբանը: Լապշինը դեռ քննչական մեկուսարանի բուժկետում է, ուր տեղափոխվել էր ապրիլի կեսին տախիկարդիա ախտորոշմամբ: «Ես քիչ առաջ հանդիպել եմ նրա հետ, նրա վիճակը նորմալ է»,- նշել է Չեռնինը:


Ռուսաստանի, Իսրայելի և ՈՒկրաինայի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 -ի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 -ի փետրվարի 7-ին:
Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում 2011 -ի ապրիլին, 2012-ի հոկտեմբերին և 2016 -ի հունիսին Արցախ այցելելու, Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

Դիտվել է՝ 1014

Մեկնաբանություններ